Քոչարյանի գործը «ջուր» վիճակում հասել է դատարան. Հայկ Ալումյան (տեսանյութ)
Աննախադեպ երևույթ է, երբ մի գործի շրջանակներում յոթ դատավոր ինքնաբացարկ են հայտնում: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ Փաստաբանի խոսքով՝ այն դատավորը, որը չի ուզում օրենքը խախտել, պետք է Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակի, իսկ նման բան անելու դեպքում ընկնելու է հուժկու հարվածի տակ։
Հարցին առ այն, որ եղել են դատավորներ, ովքեր դեմ են գնացել իշխանության ցանկություններին, ու փոխել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, իսկ այն դատավորների դեպքում, ովքեր վախենում են ճնշումներից, արդարացնո՞ւմ է բացարկ հայտնելը, Ալումյանը պատասխանել է, որ չենք կարող մեղադրել այն դատավորներին, ովքեր թույլ են գտնվել․
«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին մենք ճանաչում ենք, իր գործում նա պրոֆեսիոնալ է, կոռումպացված չէ, բայց մենք չենք կարող պահանջել, որպեսզի նա լինի հերոս»,-ասել է Ալումյանը։
Դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելը հերոսությո՞ւն է, Ալումյանն ասել է, որ կարող ենք տեսնել, թե այն դատավորները, ովքեր փոխել են Քոչարյանի խափանման միջոցը, ինչ ճնշումների ու հայհոյանքների են արժանացել, դրանից կարելի է հետևություն անել։
Խոսելով գործի հետագա ընթացքից՝ Հայկ Ալումյանն ասել է, որ բացարկի միջնորդությունը բավարարելով՝ Մխիթար Պապոյանը դժվարին կացության մեջ է գցել այն դատավորին, ով կվերցնի այս գործը. «Մխիթար Պապոյանին ես չեմ արդարացնում, պարզապես նա ցանկացել է ոչ թե օրենքը խախտել և Քոչարյանի խափանման միջոցը չփոխել, այլ նախընտրել է ավելի փոքր խախտում անել և բավարարել բացարկի միջնորդությունը։ Կա՛մ գործը կհայտնվի նրա նման դրական վարկանիշ ունեցող մի դատավորի մոտ, ով կհայտնվի Պապոյանի կացության մեջ, կա՛մ էլ կհայտնվի այնպիսի դատավորի մոտ, ով երջանիկ կլինի վերցնել այս գործն ու հաճոյանալ իշխանությանը»։
Հայկ Ալումյանի խոսքով՝ կան այնպիսի դատավորներ, ովքեր իրենց պաշտոնը պահում են բացառապես օրվա իշխանությանը հաճոյանալով։

Աղբյուրը՝ Tert.am