Աշխարհ

10.12.2019 21:34


Չինական դամբարանում հնագետները 500 տարվա վաղեմության հավկիթներ են հայտնաբերել

Չինական դամբարանում հնագետները 500 տարվա վաղեմության հավկիթներ են հայտնաբերել

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնում պեղումների արդյունքում հնագետները 500 տարվա վաղեմության, ամբողջովին պահպանված հավի ձվեր են հայտնաբերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Սինխուա» լրատվական գործակալությունը:

«Կճեպն անվնաս է մնացել այն բանի շնորհիվ, որ հավկիթները գտնվել են փակ տարածքում, որտեղ ջերմաստիճանն ու խոնավությունը կայուն են եղել»,-պատմել է հնագիտական խմբի համակարգող Յունմեյ Տանը:

Հնագիտության մեջ հազվագյուտ երևույթ է դամբարանում չկոտրված հավկիթներ հայտնաբերելը: Պատմաբանները դեռ միակարծիք չեն այն հարցի շուրջ, թե ինչու են հավկիթները թողնվել դամբարաններում: Վարկածներից մեկի համաձայն՝ հավկիթները հարատևության և կյանքի շարունակականության խորհրդանիշն են:

Այս խորագրի վերջին նյութերը