Լրահոս

22.02.2011 14:57


Կ. Մանոյան. «Միջնորդները փորձում են այնպես անել, որ պատերազմ չսկսվի»

Կ. Մանոյան. «Միջնորդները փորձում են այնպես անել, որ պատերազմ չսկսվի»

«Փաստարկ» ակումբում ԼՂ հակամարտության կարգավորմանն անդրադառնալով՝ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է, թե վերջին ակտիվացումը հավանաբար վերաբերում է նրան, որ փորձ է արվում կանխել հավանական պատերազմը։

Պատերազմի հավանականությունն ինքնըստինքյան, կարծում եմ, փոքր է, բայց հաշվի առնելով Ադրբեջանի հայտարարություններն ու անընդհատ զինադադարի խախտումները՝ չի բացառվում, որ հանկարծ նույնիսկ չնախատեսված իրադարձություն լինի, և հետևանքները լինեն այն, որ վերածվի պատերազմի,–ասել է Կիրո Մանոյանը և հավելել, թե դա կանխելու համար Ալիևին պետք է հասկացնել, որ նման հայտարարություններն ընդունելի չեն, ինչը միջազգային հանրությունը հստակ չի արել՝ միշտ փորձելով կողմերի միջև հավասարություն դնել։

Վերջին մի քանի օրերին ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների ու ՌԴ նախագահի հետ ՀՀ նախագահի հանդիպումները, Կ. Մանոյանի կարծիքով, նույնպես վկայում են՝ միջնորդները փորձում են այնպես անել, որ պատերազմ չսկսվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը