–Ըստ Ձեզ՝ այսօր հասարակությանն ամենաշատ հուզող ու հրատապ թեման ո՞րն է։
–Այսօր ամենահրատապ թեման, իմ կարծիքով, քաղաքականությունն է։ Ես նկատի ունեմ հետևյալը։ Գոյություն ունեն զանգվածներ, որոնց ընդդիմությունը փորձում է քաղաքական մոբիլիզիացիայի ենթարկել, իսկ իշխանություններն էլ քարոզում են, որ քաղաքական մոբիլիզացիան վնասակար է։ Օրինակ հեռուստատեսությամբ նրանք ցույց են տալիս «Երջանկության մեխանիկա» կամ այլ հաղորդումներ, որպեսզի մարդիկ զբաղվեն իրենց անձնական գործերով։ Այսօր հենց այս խնդիրն է դրված։ Հիմնական վտանգը իշխանությունների համար այն է, որ զանգվածները կարող են քաղաքականացվել, և բոլորն այս պահին նստած սպասում են՝ կքաղաքականացվե՞ն, թե՞ ոչ։ Սա է հիմնական խնդիրը՝ իշխանությունները փորձում են ապաքաղաքականացնել իրավիճակը, իսկ ընդդիմությունը ձգտում է քաղաքականացնել։
–Իսկ ի՞նչ միտում կա՝ կքաղաքականացվի՞։ Մարդկանց հուզող խնդիրները հասե՞լ են իրենց գագաթնակետին, հասարակական պոռթկումներ կլինե՞ն։
–Երբ մարդն ինչ–որ խնդիր է ունենում, նախ փորձում է լուծել գյուղապետի հետ կամ այն հիմնարկի ղեկավարի հետ, որտեղ աշխատում է։ Բայց մի պահ է գալիս, երբ մարդն այլևս չի ցանկանում մասնավոր կարգով լուծել իր խնդիրները, այլ փորձում է քաղաքական միջոցներով լուծել։ Օրինակ՝ թոշակառուները։ Նրանք չունեն ուրիշ ղեկավարություն, քան այս իշխանությունները։ Այդ պատճառով էլ նրանք ամենաակտիվ քաղաքական զանգվածն են։
–Իսկ ավելի որոշակի՝ սոցիալական այս իրավիճակը՝ թանկացումներ, գործազրկություն, աղքատություն, կարո՞ղ է ընդվզման առիթ տալ։
–Ես նորից նշեմ, որ ընդվզում է սկսվում է այն դեպքում, երբ վերնախավը կորցնում է ղեկավարելու ունակությունը, և դա այսօր երևում է։ Օրինակ, վերցնենք գյուղատնտեսության օրինակը։ Մենք տեսնում ենք, որ գների բարձրացումը կամ գյուղատնտեսական ցանքատարածությունների կրճատումը և այլն, ցույց են տալիս, որ շատ խնդիրներ կան։ Կամ ասենք՝ հանքարդյունաբերության խնդիրը, որ տարբեր միջազգային կազմակերպություններ նշում են, թե ինչ վատ վիճակում է։ Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունների համար կառավարելը դառնում է շատ–շատ դժվար։ Խոսքը գների բարձրացման մասին չէ, այլ այն բանի, որ մարդիկ գների բարձրացման մեջ տեսնում են, որ իշխանությունները կորցնում են կառավարելու ունակությունները։
–Իսկ հասարակություն–պետություն հարաբերություններում 2008թ. հետո ինչ–որ բան փոխվե՞լ է։
–Ես ավելի վաղ շրջանից կսկսեմ՝ 1988թ.։ Հայաստանում և՛ անկախ պետության ձևավավորումը, և՛ ղարաբաղյան շարժումը հասարակության շարժումներ էին։ 1991թ., երբ ՀՀՇ–ն եկավ իշխանության, նախ և առաջ, ինչպես ցանակացած իշխանություն, ձգտեց դեմոբիլիզացնել զանգվածներին, որպեսզի նրանք տները գնան և զբաղվեն անձնական գործերով։ Եթե վերցնենք 2003թ., ապա Դեմիրճյանին և Արամ Սարգսյանին հաջողվեց մոբիլիզացիայի մեջ պահել զանգվածներին կարճ ժամանակահատված. ժամանակի ընթացքում նրանք չպահպանեցին այդ մոբիլիզացիան։ 2008թ. տեղի ունեցավ մոբիլիզացիա, և այդ մոբիլիզացիան շատ կարևոր բաղադրիչ ունի իր մեջ՝ դա նաև ինքնամոբիլիզացիա էր։ Հիշեք, թե վերջին երկու տարվա ընթացքում որքան անգամ ներսից եկող նախաձեռնություններ եղան։ Դա նույն ամառային կինոթատրոնի, բնապահպանական և այլ ակցիաներն էին, բացի դա՝ գործադուլները, ցույցերը։ Մենք այս ամենից տեսնում ենք, որ հասարակության մեջ կա ինքնամոբիլիզացիայի մեծ պոտենցիալ, որն օր օրի աճում է։ Իսկական դեմոկրատիայի համար հարկավոր է, որպեսզի զանգվածները շարունակեն մասնակցել քաղաքականությանը, այսինքն ընդունակ լինեն ինքնամոբիլիզացվելու։ Կարծում եմ՝ 2008թ. հետո ամենադրական քաղաքական միտումը եղել է դա։
–Ձեր ասածը ավելի շատ քաղաքացիական հասարակության ձևավորմանն է վերբերում, իսկ հասարակություն–պտություն, հասարակություն–իշխանություն հարաբերություններում փոփոխություններ եղե՞լ են։
–Իհա՛րկե, հասարակություն–պետություն հարաբերություններում փոփոխություններ եղել են։
–Դրակա՞ն, թե՞ բացասական։
–Իհա՛րկե՝ բացասական։ Նախ և առաջ պետությունը փորձում է զարգացնել հակաքաղաքացիական սեկտորը, այսինքն՝ որպեսզի քաղաքացիները ոչ թե քաղաքացիական նախաձեռնություններ ցուցաբերն, այլ, ասենք, ուրիշ բնույթի՝ սպորտային, ազգային, կրոնական։ Այսինքն ինքը փորձում է իր կողմը քաշել քաղաքացիական հասարակության մի զգալի մասը, որպեսզի քաղաքացիական հասարակությունը թուլանա, պառակտվի։ Սա բացասական պահն է։ Նրանք գիտակցում են, որ իրենք պետք է զբաղվեն քաղաքացիական հասարակությամբ և տարաբնույթ տիպի կազմակերպություններ են ստեղծում, որոնք իրենց հսկողության տակ են գտնվում։ Սա ցույց է տալիս, որ նրանք անհանգստացած են և փորձում են այդ ինքնակազմակերպման դեմ հակաշարժում կազմակերպել։ Սա բացասական է, բայց մյուս կողմից էլ կարող եմ նշել, որ եթե վախենում են հասարակությունից, ուրեմն իսկապես զարգացումները լավն են։ Բայց մտավախությունն այն է, որ այդ հակաքաղաքացիական շարժումները կարող են ոչնչացնել քաղաքացիական շարժումներին։
–Նշեցիք, թե դրական երևույթ կարելի է համարել հասարակության ինքնահամախմբումը, այն քաղաքացիական նախաձռնությունները, որոնք օրեցօր ավելանում են։ Սակայն արդյոք դրանք արդյունք տալի՞ս են, որքա՞ն կարելի է բողոքել ու արդյունքի չհասնել։
–Մինչև 2007–2008թթ. կարող էի ասել, որ իշխանություններն ամուր էին թվում, կարող էին անել, ինչ ուզում էին։ Այսօր ավելի շատ խոսքն այն մասին է, որ նրանք չեն կարողանում որոշակի պրոցեսներ կառավարել, և դա բերում է նրան, որ առաջանում են դիմադրության օջախներ։ 2008թ. հետո իշխանությունները գերադասեցին ոչինչ չանել և մնալ պասիվ դիրքում, որովհետև ակտիվությունը կարող էր բողոք առաջ բերել, սակայն այդ պասիվությունը, սկսած 2010թ.՝ երկու տարի անց, արդեն բերեց մարդկանց վրդովմունքի։ Մեր կյանքի երեք ասպարեզները՝ հասարակությունը, բիզնես–տնտեսությունը և քաղաքականությունը, անվերահսկելի են դարձել։ Այսօր նրանք չեն կարողանում տնտեսական վիճակը կառավարել։ Սա պետության վերահսկողության կորուստն է բիզնեսի և տնտեսության նկատմամբ։ Այստեղ արդեն հասարակությունն է փորձում ճնշում գործադրել, և ստացվում է, որ քաղաքացիական հասարակությունը կարողանում է որոշակի կառավարման հսկողություն սահմանել։
–Այսինքն՝ հաջողվո՞ւմ է հսկողություն սահմանել։ Բայց չէ՞ որ այդ նախաձեռնությունները անպատասխան են մնում։
–Հաջողություններ կան, բազմաթիվ են, պարզապես ես պետք է նշեմ, որ մի փոքր հաջողությունն էլ ոգևորում է, որ հաջորդ անգամ էլի անեն։ Ճիշտ հասկացեք, որ դա շատ կարևոր է, որովեհտև երբ ժողովուրդը մոբիլիզացված է, ճնշում է գործադրում ոչ միայն իշխող կուսակցությունների վրա, այլև իրենց ընդդիմադիր համարող կուսակցությունների վրա։ Ստիպում են իրենց գործունեությանը պատասխանատվությամբ վերաբերվել։
Վարդան Ջալոյան.
Հարցազրույց փորձագետ Վարդան Ջալոյանի հետ

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը