Քուվեյթի կառավարությունը յուրաքանչյուր քաղաքացուն 10 հազար դոլար է նվիրել
Քուվեյթի աս–Սաբահ իշխանական տունը, արաբական աշխարհում տիրող «հեղափոխական վարակի» համատեքստում, որոշել է սիրաշահել երկրի բնակչությանը։ Մի քանի օրերի ընթացքում երկրում եզակի միջոցառումներ են ձեռնարկվել բնակիչներին խաղաղացնելու համար։
Ուսանողների կրթաթոշակները կրկնապատկվել են՝ հասնելով 700$–ի, պետծառայողների դրույքաչափերը բարձրացրել են 100%–ով։ Քուվեյթի բոլոր բնակիչները ազատվել են կոմունալ վճարումներից։ Յուրաքանչյուր բնակիչ նաև կստանա 3500$ և կկարողանա անվճար սնվել մեկ տարվա ընթացքում։
Պաշտոնապես այս նվերները բացատրվում են Նորին Մեծություն էմիր աս–Սաբահի թագավորման հինգերորդ տարելիցի կապակցությամբ։
Եթե գումարենք էմիրի բոլոր առատաձեռնությունները, ապա ամսեկան 1 միլիոնանոց բնակչության վրա իշխանությունները ծախսելու են 10 մլրդ դոլար գումար, այսինքն՝ յուրաքանչյուրի վրա 10 հազար դոլար։