Աշխարհ

10.12.2019 13:56


Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը

Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը

Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը մահացել Է Մյունխենի կլինիկաներից մեկում սրտի վիրահատությունից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է նրա շրջապատի մի աղբյուր:

Նրա խոսքով՝ այժմ որոշվում Է նախկին քաղաքագլխի մարմինը Ռուսաստան տեղափոխելու հարցը: «Զբաղված ենք թղթերի ձեւակերպմամբ»,-հայտնել Է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ իր նախորդի մահվան կապակցությամբ ցավակցություն Է հայտնել Մոսկվայի գործող քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:

Կյանքի 84-րդ տարում Լուժկովի մահվան մյասին հայտնի Է դարձել դեկտեմբերի 10-ին ավելի վաղ: Նա Մոսկվայի քաղաքագլխի պաշտոնն զբաղեցրել Է ավելի քան 18 տարի՝ 1992 թվականի հունիսի 6-ից մինչեւ 2010 թվականի սեպտեմբերի 28-ը:

Այս խորագրի վերջին նյութերը