Բացօթյա առևտրով զբաղվող անձինք ստորագրահավաք են սկսել
Տեսնելով, որ Երևանի քաղաքապետարանն իրենց բողոքներին որևէ կերպ չի արձագանքում, բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիները որոշել են ավելի կանոնակարգված պայքար տանել և այժմ ստորագրահավաք են սկսել։ Այս պահին նրանց պահանջագրի տակ բացօթյա առևտրով զբաղվող անձանց ավելի քան 200 ստորագրություն կա։ Ստորագրահավաքը դեռ շարունակվում է։ Պահանջագիրը ներկայացվելու է Երևանի քաղաքապետարան։
Բացօթյա առևտրով զբաղվող անձինք պահանջում են. «Չկիրառե՛լ այս հակաժողովրդական օրենքը և թույլատրել մեզ շարունակել վաստակել մեր ընտանիքի օրվա ապրուստը։ Իշխանություններին ահազանգում ենք, որ բացօթյա առևտուրն արգելելու հետևանքով առաջացած ճգնաժամը կհանգեցնի արտագաղթի մի նոր ալիքի և պետության ներսում է՛լ ավելի կսրի սոցիալական լարվածությունը»։
Բացօթյա առևտրով զբաղվող անձանց կոորդիանցնող խմբի անդամ Նարինե Վարդանյանի խոսքերով՝ քաղաքապետարանի կողմից իրենց առաջարկվող լուծումներն անիրականանալի են։
–Արդյոք բա՞րդ է հասկանալ, որ մենք ոչ թե ներկրողներ ու սեփականատերեր ենք, այլ վերավաճառողներ։ Որ մեր եկամուտը մեծածախ շուկայից գնվող և դրսում վերավաճառվող ապրանքի գնի չնչին տարբերությունն է,–«Արցախ» մամուլի ակումբում դիմելով քաղաքապետարանի աշխատակիցներին՝ այսօր ասել է Նարինե Վարդանյանը՝ պարզաբանելով, թե ժամանակին, երբ փորձել են իրենց հանապազօրյա հացը շուկաներում վաստակել, պարզվել է, որ այնտեղ սեփականատիրոջ և ներկրողի կողքին իրենք ոչ միայն չեն վաստակել իրենց չնչին գումարը, այլև դժվարություններին գումարվել է նաև նախապես գնված և չիրացված ապրանքի գումարը՝ որպես պարտք.
–Հարգելի՛ քաղաքապետ, ինչո՞ւ ձեր «բարեկարգման» արդյունքում գոյացած բազմահազար գործազուրկներին առաջարկում եք շուկա կոչվող տարածքը, այլ ոչ թե աշխատանք կամ աշխատատեղ, որտեղ նրանք կարող են աշխատել և բավարար աշխատավարձ ստանալ,–ավելացրել է նա։
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի կողմից «մինի» շուկաներ ստեղծելու ծրագրին, ապա, Ն. Վարդանյանի խոսքերով, դա պետք է իրականացվեր նա՛խքան բացօթյա առևտուրն արգելելը.
–Մենք երկու ճանապարհ ունենք՝ կա՛մ պետք է համակերպվենք սրտուկի մեր կարգավիճակի հետ, կա՛մ պետք է ընդվզենք, պայքարենք մեր իրավունքների համար։
Ի դեպ, «Արցախ» ակումբ էին հրավիրվել նաև Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, սակայն նրանցից և ոչ մեկն ասուլիսին չէր եկել։

7or.am