«Իմ կանխատեսմամբ՝ Ռուսաստանի հաջորդ նախագահը չի լինի Վլադիմիր Պուտինը». Մարգարիտա Սիմոնյանը խոսել է Պուտինի իրավահաջորդի մասին
Ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր կանխատեսումն է արել Ռուսաստանի նախագահի հաջորդ ընտրությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իմ կանխատեսումն այն է, որ Ռուսաստանի հաջորդ նախագահը, ինչպես ինձ է թվում, ելնելով իր իսկ ելույթներից, չի լինի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, և որ նա կառաջարկի ինչ-որ մարդու, ում նա վստահում է, և խորհուրդ կտա նրան որպես իր իրավահաջորդ: Իսկ հետո, ինչպես ինքն է սիրում կրկնել, ժողովուրդը կընտրի»,- ասել է Սիմոնյանը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ Կրեմլում չեն մտածում նախագահի իրավահաջորդի մասին, լարված աշխատանք է գնում, իսկ ընտրություններին դեռ շատ կա:
Անձամբ Պուտինը նշել է, որ դեռ նախագահական առաջին ժամկետում սկսել է մտածել իրավահաջորդի մասին, բայց այդ հարցում որոշողն ընտրողներն են լինելու:
ՌԴ նախագահի լիազորությունները կդադարեն 2024 թվականին: Վլադիմիր Պուտինը, Սահմանադրության համաձայն, իրավունք չունի մասնակցելու հաջորդ ընտրություններին:
«Իմ կանխատեսմամբ՝ Ռուսաստանի հաջորդ նախագահը չի լինի Վլադիմիր Պուտինը». Մարգարիտա Սիմոնյանը խոսել է Պուտինի իրավահաջորդի մասին
Ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր կանխատեսումն է արել Ռուսաստանի նախագահի հաջորդ ընտրությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ Կրեմլում չեն մտածում նախագահի իրավահաջորդի մասին, լարված աշխատանք է գնում, իսկ ընտրություններին դեռ շատ կա:
ՌԴ նախագահի լիազորությունները կդադարեն 2024 թվականին: Վլադիմիր Պուտինը, Սահմանադրության համաձայն, իրավունք չունի մասնակցելու հաջորդ ընտրություններին:
Աղբյուրը՝ Tert.am