Լրահոս

22.02.2011 13:43


Վարդան Այվազյան. «Ավտոմեքենաների մաքսազերծման դրույքաչափերի փոփոխություն չի արձանագրվելու»

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ասուլիսի ժամանակ անդրադարձել է մաքսատուրքերի ու մաքսազերծման դրույքաչափերի փոփոխություններին։

Նրա խոսքերով՝ կա առաջարկություն, որի համաձայն՝ մաքսատուրքերի դրույքաչափը պետք է հասցնել 10–15%–ի ներկրվող այն ապրանքների վրա, որոնք արտադրվում են նաև Հայաստանում, որպեսզի խթանի ներքին արտադրությունը, և ներքին արտադրողին ավելի հեշտ լինի վաճառել իր ապրանքը։

Ինչ վերաբերում է ավտոմեքենաների մաքսազերծման դրույքաչափի փոփոխությանը, ապա, ըստ բանախոսի, այստեղ փոփոխություններ չեն սպասվում։

Այս խորագրի վերջին նյութերը