Բրազիլիայում ինքնաթիռն արտակարգ վայրԷջք Է կատարել թռիչքի ժամանակ երեխայի ծնվելուց հետո
Աղջիկ Է լույս աշխարհ եկել ինքնաթիռում, որը կատարում Էր Սան Պաուլուից Չիլիի մայրաքաղաք Սանտյագո չվերթը: Միջադեպի պատճառով օդաչուները հարկադրված են եղել ինքնաթիռն իջեցնել Պորտու Ալեգրի քաղաքում (Բրազիլիայի հարավ), որտեղ մորը նորածնի հետ հանձնել են բժիշկներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին հաղորդել Է G1 պորտալը:
Չիլիացի զույգը տուն Էր վերադառնում Ռիո դե Ժանեյրոյում անցկացրած արձակուրդից հետո: Բժիշկը, որի հսկողության տակ Էր գտնվում կինը, նրան տվել Էր տեղեկանք, որը թույլ Էր տալիս կատարել ավիաթռիչքներ, չնայած այն բանին, որ նա արդեն հղիության իններորդ ամսում Էր: Սակայն Սան Պաուլուի տարանցիկ օդանավակայանից թռչելուց հետո, երբ հանրանավը հասել Էր սահմանված բարձրության, ապագա մոր մոտ սկսվել են երկունքի ցավերը:
Սալոնում եղել են շտապ օգնության միանգամից երկու բժիշկ եւ բուժքույր, որոնք նորածնին օգնել են լույս աշխարհ գալ: «Նրա ծնվելուն ծափահարել Է ամբողջ ինքնաթիռը»,- հիշում Է հայրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: