Ռ. Ամիրխանյան. «Մեր շուկան ողողված է անճաշակ, և՛ մտքին, և՛ հոգուն, և՛ սրտին ոչինչ չասող, անդեմ երաժշտությամբ»
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով ադրբեջանական երաժշտության հանդեպ ունեցած իր սիրո վերաբերյալ երգահան Վահրամ Պետրոսյանի՝ վերջին օրերս արած հայտարարությունները, երգահան, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը նշել է, որ Վահրամ Պետրոսյանը դժվար թե պատկերացում ունի, թե ինչ բան է ընդհանրապես ադրբեջանական երաժշտությունը։
-Ինքնին որևէ կոմպոզիտոր այդպիսի հայտարարություն չէր կարող անել, որովհետև կոմպոզիտորն ինքը հրաշալի պատկերացնում է, թե որն է հայ երաժշտությունը, որը մյուսը։ Իսկ նման հարցադրումը ընդամենը միամտություն է և անտեղյակություն,-ասել է կոմպոզիտորը՝ հավելելով, որ երիտասարդն ավելի շատ կողմնորոշված է շուկայի վրա և երաժշտությունն իր համար դարձրել է բիզնես, ինչը հայոց երաժշտական շրջանակներում հիմա շատ-շատերն են անում։ Ապա նշել է,-իսկ շուկայի մեջ ամենավաճառվող ապրանքը ամենաէժան ապրանքն է։
Երգահանը նաև նշել է, թե այդպիսի հայտարարություններ անելուց առաջ երիտասարդը պետք է հիշեր, որ դրբեջանական կողմը առիթ է փնտրում մեր մշակույթը «նիհիլիզացնելու» և մեր մշակութային արժեքներն իրենց վերագրելու համար, իսկ նմանատիպ հայտարարությունները, անկասկած, ջուր են լցնում հարևան երկրի ջրաղացին։
-Սակայն ես նրան չէի մեղադրի, մեղավորը շուկան է: Այսօր մեր իրականության մեջ շուկան ողողված է անճաշակ, և՛ մտքին, և՛ հոգուն, և՛ սրտին ոչինչ չասող, անդեմ երաժշտական և տեքստային սուրոգատներով, որոնք մեր ազգային նկարագրի հետ ոչ մի կապ չունեն: Եվ միանշանակ՝ մշակույթն այսօր դուրս է բերվում ազգային անվտանգության կատեգորիա,-հավելել է նա։

7or.am