Գագիկ Մակարյան. «Էլեկտրոնային համակարգերի միջոցով սպասարկումը դեռևս թերի է»
Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակդրական է գնահատել կատարվող հարկային բարեփոխումները։
Նա նշել է, որ հարկային բարեփոխումները ուղղված են հարկերի հավաքման հեշտացման և բարենպաստ միջավայրի ստեղծման համար։ Մակարյանը դրական է գնահատում նաև մինչև 70 մլն շրջանառությամբ ձեռնարկություններում տեղական ստուգումների կասեցումը։
Անդրադարձ կատարելով մի շարք խնդիրներին՝ նա նշել է, որ լիցենզավորման օրենքի կիրառման ժամկետների հետ կապված նկատվել են տարբեր խախտումներ։
–Իսկ ինչ վերաբերում է էլեկտրոնային համակարգերի կիրառմանը, ապա այն ցույց է տվել, որ համակարգը ծրագրային առումով չի կարողացել նման ծավալներով սպասարկել, և առաջացել են մի շարք խնդիրներ, – ասել է Գ. Մակարյանը։
Գագիկ Մակարյան. «Էլեկտրոնային համակարգերի միջոցով սպասարկումը դեռևս թերի է»
Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ դրական է գնահատել կատարվող հարկային բարեփոխումները։