Աշխարհ

10.12.2019 09:17


Պուտինը հուշել է շփոթված Զելենսկուն՝ ինչ անել «նորմանդական քառյակի» հանդիպման ժամանակ (տեսանյութ)

Պուտինը հուշել է շփոթված Զելենսկուն՝ ինչ անել «նորմանդական քառյակի» հանդիպման ժամանակ (տեսանյութ)

Փարիզում «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկուն դեմքի շարժումով հուշել է շրջվել լուսանկարիչների կողմը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հանդիպման սկզբում ուկրաինացի նախագահը նախ շփոթել է տեղերը սեղանի շուրջ և քիչ էր մնացել նստեր ՌԴ ղեկավարի աթոռին: Այնուհետև Զելենսկին, մեջքով նստած դեպի լուսանկրիչները, սկսել է բացել թղթապանակը: Այդ պահին Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը նրան ձեռքով ցույց է տվել հետևի կողմում կանգնած լրագրողներին:

Զելենսկին միանգամից չի հասկացել, թե իրեն ինչ են ասում: Այդ ժամանակ Պուտինը նրան խնդրել է շրջվել, որից հետո Զելենսկին ժպտալով շրջվել է դեպի տեսախցիկը:

«Նորմանդական քառյակի» բանակցությունների ավարտից հետո մեկնարկել է Պուտին-Զելենսկի հանդիպումը:

Պուտինի խոսքով՝ հանդիպումը լավ է անցել:

Երկկողմանի բանակցությունները տևել են մոտ 1 ժամ և 20 րոպե:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում «նորմանդական քառյակի» գագաթնաժողովից հետո հայտնել է, որ գերիների՝ «բոլորին` բոլորի դիմաց» ֆորմատով փոխանակումը կսկսվի դեկտեմբերի 24-ին, գրում է РЕН ТВ-ն:

Ընդ որում, նա հստակեցրել է, որ փոխանակումը տեղի կունենա ոչ ուշ, քան դեկտեմբերի 31-ը:

Նշենք, որ «բոլորին՝ բոլորի դիմաց» ֆորմատով գերիների փոխանակման պայմանավորվածությունը Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդիների միջև ձեռք էր բերվել Փարիզում անցկացված «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի ժամանակ:

Բանակցությունների արդյունքում կողմերը նաև համաձայնեցրել են 2020-ի մարտի վերջին Դոնբասի երեք նոր կետերում ուժերի տարանջատումը: Բացի դա, «նորմանդական քառյակի» առաջնորդները նաև հանդես են եկել Ուկրաինայի սահմանադրությունը «Շտայնմայերի բանաձևով» փոփոխելու օգտին:

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Դոնբասում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ Ռուսաստանի գործակցության մասին:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը