Լրահոս

22.02.2011 13:16


Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների տրամադրումը պարտադիր կդառնա 2014թ–ին

Այսօր ասուլիսի ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը անդրադարձել է իրականացվող հարկային բարեփոխումներին։

Ըստ բանախոսի՝ բարեփոխումներն ուղղված են հարկային վարչարարության գործընթացների իրականացման հեշտացմանը։

–Դրա շնորհիվ ուղղակի շփումները վերափոխվում են էլեկտրոնային համակարգերով, և բացառվում են շփումները հարկային տեսուչների ու ձեռնարկատերերի միջև,–նշել ԱԺ պատգամավորը։

Հաջորդ բարեփոխումը կապված է թույլտվությունների մեխանիզմների հեշտացման գործընթացի հետ։ Նա նաև ավելացրել է, որ էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացումը այժմ կատարվում է կամավորության սկզբունքով, որը, սակայն, պարտադիր կդառնա 2014թ–ին։

Այս խորագրի վերջին նյութերը