Աշխարհ

09.12.2019 20:54


Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ ուժերով ուղղաթիռներ կվերանորոգեն

Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ ուժերով ուղղաթիռներ կվերանորոգեն

Բաքվում այսօր կայացել է ուղղաթիռների տեխնիկական սպասարկման համատեղ ռուս-ադրբեջանական կենտրոնի շինարարությունը:

Ուղղաթիռների հիմնանորոգմամբ և սպասարկմամբ զբաղվող կենտրոնի հիմնադրման առթիվ այսօր կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա էին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ կենտրոնի շահագործման առաջին տարում նախատեսվում է 4-ից 6 ուղղաթիռ հիմնանորոգել:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը