Լրահոս

22.02.2011 12:38


ՄԱԿ Գլխավոր քարտուղարը Լիբիայի իշխանություններին կոչ է արել դադարեցնել ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը

«ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Լիբիայի իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը». – փոխանցում է «Ֆրանս Փրեսսը»՝ հղում կատարելով նրա ներկայացուցիչ Մարտին Նեսիրկիին։

Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 500–ի, իսկ վիրավորների թիվը անցնում է 4000–ից։

Մարտին Նեսիրկին հաղորդել է. «Պան Գի Մունը հերթական անգամ կոչ է արել հարգել մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները։ Նա կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և դիմել է Լիբիայի իշխանություններին մասնակցելու երկրի քաղաքացիների օրինական շահերի լուծման համար գլոբալ երկխոսությանը»։

Տեղեկացնենք նաև, որ այսօր ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը Լիբիայում տիրող իրավիճակին նվիրված նիստ կանցկացնի։

Այս խորագրի վերջին նյութերը