«Թուրքիայի ու Լիբիայի միջև կնքված պայմանագիրը սպառնալիք չէ այլ երկրների համար». Թուրքիայի ՊՆ
Թուրքիայի ու Լիբիայի միջև կնքված ծովային պայմանագիրը սպառնալիք չէ այլ երկրների համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ անդրադառնալով նշյալ պայմանագրի վերաբերյալ Հունաստանի հակազդեցությանը:
«Սա երկրների իրավունքների ոտնահարում չէ: Սա 2 ինքնիշխան պետությունների իրավունքների շրջանակներում ստորագրված համաձայնության հուշագիր է»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Աքարը նշել է, որ իրենք շարունակելու են վճռականորեն պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը Էգեյան ծովում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում ու Կիպրոսում:
Նշենք, որ Թուրքիայի և Լիբիայի միջև Միջերկրական ծովի տարածքում գազի որոնողական և հորատման աշխատանքների շուրջ ձեռք բերված համաձայնությունը պատճառ է դարձել Հունաստանի և Լիբիայի, ինչպես նաև Հունաստանի ու Թուրքիայի միջև լարվածության աճի։
Փաստացիորեն Թուրքիայի ու Լիբիայի ծովային սահմանները որոշող ու միաժամանակ այդ սահմաններում 2 երկրներին տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունք տվող երկկողմանի համաձայնագրում ներառված ջրային տարածքն անցնում է անմիջապես հունական կղզիների կողքով:

Աղբյուրը՝ ermenihaber.am