Լրահոս

22.02.2011 12:37


Շաքարավազը կթանկանա՞

Շաքարավազը կթանկանա՞

Այսօր լրագրողների հետ են հանդիպել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը։

Անդրադառնալով շաքարի գների թանկացման խնդրին՝ Վ. Այվազյանը նշել է, թե վերջին 15 ամիսների ընթացքում հումքային բորսայում գրացվում է գների աճ, և պարենային անվտանգության տեսակետից լուրջ խնդիր կա աշխարհում։

Չնայած մենք շաքար արտադրող երկիր ենք, սակայն հումքը բերվում է դրսից, և շաքարի գնի բարձրացումը կախված է հումքի թանկացումից ու միջազգային գներից, – ասել է ԱԺ պատգամավորը։ Նա նաև ավելացրել է, որ հարևան Վրաստանում շաքարավազի գները շատ վաղուց են թանկացել։

Գագիկ Մակարյանն էլ շարունակելով ասաց, որ շաքարավազը դեռևս անցած տարի պետք է թանկացած լիներ՝ հավելելով, որ այժմյան գները համապատասխանում են միջազգային գներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը