Աշխարհ

09.12.2019 15:49


Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է 5-րդ անգամ. КП (լուսանկարներ)

Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է 5-րդ անգամ. КП (լուսանկարներ)

Ռուսաստանաբնակ հումորիստ Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է 5-րդ անգամ: Այս մասին տեղեկացնում է «Комсомольская правда» պարբերականը:

2018 թվականի նոյեմբերին Պետրոսյանը բաժանվել է իր կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից՝ 33 տարվա համատեղ կյանքից հետո: Երկրպագուները նրանց բաժանման գլխավոր մեղավոր էին համարում Պետրոսյանի 30-ամյա օգնական Տատյանա Բրուխունովային:

74-ամյա հումորիստի և նրա 30-ամյա օգնականի ամուսնության մասին պարբերականին պատմել է զույգի մտերիմ ընկերը:

«Նրանք ամուսնացել են դեկտեմբերի սկզբին»,- ասել է Պետրոսյանի ընկերը:

Բրուխունովան հարսանեկան ծաղիկների լուսանկար էր տեղադրել սոցիալական կայքերում:

Իսկ հանգստյան օրերին զույգն իր ամուսնությունը, ինչպես երևում է, նշել է տանը: Զույգի օգնականը նրանց համար տորթ էր թխել:

Հետաքրքիր է, թե ինչպես է լուրին արձագանքելու հումորիստի նախկին կինը՝ Ելենա Ստեպանենկոն, որի հետ Պետրոսյանը մինչև հիմա չի կարողանում կիսել ամուսնական կյանքում համատեղ ձեռք բերած ունեցվածքը (շշուկների համաձայն՝ գրեթե կես միլիարդ ռուբլի):

Տատյանա Բրուխունովան դարձել է Պետրոսյանի 5-րդ կինը:

Татьяна Брухунова была скромной девушкой из Тулы, а завоевав внимание знаменитого юмориста, превратилась в настоящую модницу. Артист осыпает любимую женщину дорогими дизайнерскими нарядами. Фото: СОЦСЕТИ

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը