Փոխվարչապետը վերահաստատում է՝ մինչև 2020թ. ապրիլի 1-ը ՀՀ-ում գազի գնի թանկացում չի լինելու
Հայաստանում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը գազի գնի թանկացում չի լինելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Ես դեռևս չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա ապրիլի 1-ից հետո, քանի որ բանակցությունները չեն ավարտվել և պայմանավորվածությունները չենք ամփոփել: Վստահաբար կարող եմ ասել մեկ բան, որ մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը գազի գնի փոփոխություն չի լինելու»,- նշեց Գրիգորյանը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին, նշել էր, որ մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը գազի սակագնի թանկացման խնդիր չի քննարկվելու, ձմեռվա ամիսներին գազը չի թանկանալու: