Աշխարհ

09.12.2019 18:55


WhatsApp-ում հայտնվել Է նոր գործառույթ

WhatsApp-ում հայտնվել Է նոր գործառույթ

WhatsApp մեսենջերն ստացել Է նոր գործառույթ, որը թույլ Է տալիս ստեղծել առաջադրանքներ եւ ստանալ համապատասխան հիշեցումներ: Նորամուծությունը ներկայացված Է whatsapp.any.do. կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործառույթը, որն ստեղծվել Է Any.do հիշեցումների ծառայության հետ համատեղ, կոչվում Է WhatsApp Reminders ("WhatsApp Հիշեցումներ») եւ վճարովի բաժանորդագրությամբ հասանելի Է մեսենջերը տեղադրած բոլոր սարքերի համար:

Առաջադրանքն ստեղծելու համար անհրաժեշտ Է համապատասխան հաղորդագրություն ուղարկել Any.do բոտին՝ նշելով հիշեցման ժամանակը: Բացի այդ, առաջադրանքն ավտոմատ կազմելու համար կարելի Է ուղարկել մյուս զրուցակիցներից ստացված հաղորդագրությունները:

Ավելի վաղ տեղեկացվել Է WhatsApp-ի մշակողների կողմից նոր գործառույթի թեստավորման մասին, որը թույլ Է տալիս ավտոմատ կերպով հեռացնել օգտատիրոջ հաղորդագրությունը որոշակի ժամանակ անց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը