Լրահոս

22.02.2011 11:40


Ավտոպատահար Արմավիր-Երևան ճանապարհին. կան զոհեր

Արմավիրի մարզի Արմավիր-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում նախօրեին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժածներին փրկարարական օգնություն ցուցաբերելու համար դեպքի վայր է մեկնել Արմավիրի մարզային փրկրար վարչության փրկարար ջոկատը: Ինչպես տեղեկացնում են Արտակարգ Ալիքից, դեռևս չպարզված համգամանքներում բախվել են «ԳԱԶ 24-10» մակնիշի  և «ՎԱԶ 21112» մակնիշի ավտոմեքենաները: Մինչ փրկարարների տեղ հասնելը տեղի ուժերով «ՎԱԶ 21112» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել 1986թ. ծնված Վ. Տոնոյանի, 1986թ. ծնված Կ. Համզյանի և «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայից 1961թ. ծնված Մ. Մարգարյանի դիակները, ինչպես նաև տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 1986թ. ծնված Ա. Մարտիրոսյանը և 1967թ. ծնված Ա. Միրզոյանը, որոնք տեղափոխվել են Էջմիածին քաղաքի հիվանդանոց: Տուժածների վիճակը բժիշկներ կողմից գնահատվել է կայուն ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը