Մեքսիկան իր դեսպանին Արգենտինայից հետ է կանչել խանութից Կազանովայի կենսագրության մասին գիրք գողանալու համար
Արգենտինայում Մեքսիկայի դեսպան Օսկար Ռիկարդո Վալերոն հետ կկանչվի հայրենիք Բուենոս Այրեսում խանութից գրքի գողության մեղադրանքի պատճառով: Այդ որոշման մասին դեկտեմբերի 8-ի երեկոյան Twitter-ում հայտնել Է լատինամերիկյան երկրի արտգործնախարարության ղեկավար Մարսելո Էբրարդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես Էթիկայի կոմիետեին խնդրեցի ուսումնասիրել Արգենտինայում դեսպանի հետ կապված դեպքը, որին մեղադրում են հռչակավոր խանութից գրքեր գողանալու մեջ,-գրել Է Մեքսիկայի նախարարը,-Առայժմ ես նրան ցուցում եմ տվել վերադառնալ տուն»:
«Ատենեո» գրախանութում տեղակայված տեսահսկման խցիկն արձանագրել Է, թե ինչպես Է 76-ամյա դիվանագետը փորձել գողանալ Ջակոմո Կազանովայի կենսագրությունը՝ այն թաքցնելով թերթի մեջ: Ելքում պահակները բռնել են նրան, ինչից հետո նրան տարել են ոստիկանության բաժանմունք, ավելի ուշ այնտեղից բաց են թողել՝ պարզելով նրա ինքնությունը:
Գրքի արժեքը, որը նա փորձել Է խանութից դուրս տանել, կազմում Է 750 արգենտինական պեսո (12 դոլարից փոքր-ինչ ավելի): «Ատենեո» խանութը, որը գտնվում Է այն շենքում, որտեղ անցյալ դարի առաջին կեսին թատրոն Է եղել, համարվում Է Արգենտինայի մայրաքաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Մեքսիկան իր դեսպանին Արգենտինայից հետ է կանչել խանութից Կազանովայի կենսագրության մասին գիրք գողանալու համար
Արգենտինայում Մեքսիկայի դեսպան Օսկար Ռիկարդո Վալերոն հետ կկանչվի հայրենիք Բուենոս Այրեսում խանութից գրքի գողության մեղադրանքի պատճառով: Այդ որոշման մասին դեկտեմբերի 8-ի երեկոյան Twitter-ում հայտնել Է լատինամերիկյան երկրի արտգործնախարարության ղեկավար Մարսելո Էբրարդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես Էթիկայի կոմիետեին խնդրեցի ուսումնասիրել Արգենտինայում դեսպանի հետ կապված դեպքը, որին մեղադրում են հռչակավոր խանութից գրքեր գողանալու մեջ,-գրել Է Մեքսիկայի նախարարը,-Առայժմ ես նրան ցուցում եմ տվել վերադառնալ տուն»:
«Ատենեո» գրախանութում տեղակայված տեսահսկման խցիկն արձանագրել Է, թե ինչպես Է 76-ամյա դիվանագետը փորձել գողանալ Ջակոմո Կազանովայի կենսագրությունը՝ այն թաքցնելով թերթի մեջ: Ելքում պահակները բռնել են նրան, ինչից հետո նրան տարել են ոստիկանության բաժանմունք, ավելի ուշ այնտեղից բաց են թողել՝ պարզելով նրա ինքնությունը:
Գրքի արժեքը, որը նա փորձել Է խանութից դուրս տանել, կազմում Է 750 արգենտինական պեսո (12 դոլարից փոքր-ինչ ավելի):
«Ատենեո» խանութը, որը գտնվում Է այն շենքում, որտեղ անցյալ դարի առաջին կեսին թատրոն Է եղել, համարվում Է Արգենտինայի մայրաքաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: