Աշխարհ

09.12.2019 11:45


Տիգրան Քեոսայանը դստեր՝ Սաշայի հետ երգել է հայտնի լրագրողի ծննդյան օրը (տեսանյութ)

Տիգրան Քեոսայանը դստեր՝ Սաշայի հետ երգել է հայտնի լրագրողի ծննդյան օրը (տեսանյութ)

Russia Today-ի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանը հաճախ է կիսվում ընտանեկան կյանքի լուսանկարներով ու տեսանյութերով։ Ընդ որում, նա նույն ջերմությամբ շփվում է ինչպես ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հարազատների, այնպես էլ նրա նախկին կնոջ՝ Ալյոնա Խմելնիցկայայի եւ նրա երեխաների հետ։

Տիգրանի եւ Ալյոնայի ավագ դուստրը՝ Ալեքսանդրային, նա չի դադարում գովել՝ գեղեցկության, խելքի եւ կարողությունների համար. 24-ամյա աղջիկը լավ է երգում։

Ընդամենը մի քանի ժամ առաջ Մարգարիտա Սիմոնյանը կիսվել է տեսանյութով, որում հայր ու դուստր երգում են հայտնի լրագրող Ռոման Բաբայանի ծննդյան օրը։ Սաշան եւ Տիգրանը կատարել են Ֆրենկ Սինատրայի երգացանկից «My way» կոմպոզիցիան։

«Տիգրանը չունի ավելի լավ, գեղեցիկ, երիտասարդ, տաղանդավոր ու սիրելի խաղընկերը, քան այս գեղեցկուհին»,- այսպես է տեսանյութը մակագրել Մարգարիտա Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ աստղային այս զույգը երեք երեխա ունի։ Կրտսեր դուստրը՝ Մարոն, ծնվել է երկու ամիս առաջ։ Նրանք նաեւ որդի ունեն՝ Բագրատը եւ դուստրը՝ Մարյանան։ Բացի այդ՝ Քեոսայանը երկու դուստր ունի առաջին կնոջից՝ Ալյոնա Խմելնիցկայայից՝ Սաշան եւ Քսենիան։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը