Լրահոս

22.02.2011 11:35


Կոտ դ' Իվուարում ցուցարարների վրա բացված կրակի հետևանքով 6 մարդ է զոհվել

Զինվորականները Կոտ դ' Իվուարի մայրաքաղաք Աբիջանում բողոքի գործողություններ իրականացնող ցուցարարների վրա կրակ են բացել։ Ամենաքիչը 6 մարդ զոհվել է։

Ինչպես հաղորդում է «BBC»–ին, ականատեսները պատմել են, որ երկրի գործող նախագահ Լորան Գբագբոյի բանակի զինվորները կրակել են նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Ալասան Ուաթթարի կողմնակիցների վրա։

Աֆրիկյան երկրների ղեկավարները կրկին փորձում են Գբագբոյին համոզել, որ զիջի իր նախագահական աթոռը, ու այդ կերպ կարողան հարթել երկրում տիրող քաղաքական ճգնաժամը, որը շարունակվում է անցած տարվա նոյեմբերից։

Այս խորագրի վերջին նյութերը