Քաղաքական

09.12.2019 10:22

Ադրբեջանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու հնարավորությունները. ռուս փորձագետ

Ադրբեջանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու հնարավորությունները. ռուս փորձագետ

Ադրբեջանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու հնարավորությունները: Դա թույլ չեն տա նաեւ արտաքին խաղացողները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Նա նկատեց, որ առանց Թուրքիայի աջակցության` Բաքուն, քիչ հավանական է, որ ռազմական օպերացիա կսկսի Ղարաբաղում, քանի որ դա կարող է կապված լինել Ռուսաստանի հետ բախվելու ռիսկի հետ, սակայն, ինչպես հայտնի է, Թուրքիան այժմ Ղարաբաղի ժամանակը չունի:

«Ըստ էության, Բաքուն մտել է փակուղի, Մեջլիսում հին գվարդիան դեռեւս մտածում է ռեւանշիստական չափորոշիչներով: Այդ պատճառով պետք է հույս ունենալ, որ կգա նոր սերունդ, որը կարող է այլ կերպ գնահատել իրավիճակն ու հաշտեցման սցենարներ գտնել: Դրա համար կարող են երկար տարիներ պահանջվել, սակայն Բաքվում քաղաքական փոփոխությունները կարող են փոքր-ինչ նվազեցնել շիկացումը»,-հավելեց Ստանիսլավ Տարասովը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Մեջլիսն այսօր հայտարարել է ինքնալուծարման մասին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։