Լրահոս

22.02.2011 11:14


Հիմա էլ՝ առողջապահակա՞ն պարտադիր ապահովագրություն

Հիմա էլ՝ առողջապահակա՞ն պարտադիր ապահովագրություն

Լուրեր են տարածվել, թե այժմ էլ պետք է առողջապահական ապահովագրությունը դառնա պարտադիր։

«7օր»–ը ՀՀ առողջապահության նախարարի մամլո քարտուղար Շուշան Հունանյանից տեղեկացել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Պարտադիր ապահովագրության անցնելու ընթացիկ աշխատանքներ ընթանում են, բայց դա դեռ հեռու է,–ասել է նա։

Այն հարցին, թե մոտ ապագայում նման բան չի՞ սպասվում, Շուշան Հունանյանը պատասխանել է.

Դե, աշխատանքային խումբ ունենք, կատարվում են աշխատանքներ, ուսումնասիրություններ այլ երկրներում, բայց այնպես չէ, որ մեկ ամսից անցնելու ենք այդ համակարգին։ Բայց առաջիկայում կլինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը