«Նեզավիսիմայա գազետա». «Ադրբեջանը մարտական գործողությունների է պատրաստվում»
«Նեզավիսիմայա գազետա»–ն գրում է, թե Ադրբեջանը մարտական գործողությունների է պատրաստվում՝ ռազմաօդային տեխնոլոգիաներ գնելու, բանակի և նավատորմի զարգացման համար ծախսելով ռեկորդային (ընդ որում՝ ոչ միայն ԱՊՀ–ի տեսանկյունից) միջոցներ։
Ադրբեջանուն ռազմական ծախսերը 2010թ. 1,59 մլրդ դոլարով (ՀՆԱ–ի 3,95%) ավելացել են՝ 2011թ. հասնելով մինչև 3,1 մլրդ դոլարի (ՀՆԱ–ի 6,2%)։ Ընդ որում՝ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի խոսքերով՝ 2011թ., բացի զուտ ռազմական ծախսերից, 1,36 մլրդ դոլար էլ ծախսվելու է պաշտպանական համակարգի վրա։ Այսպիսիով՝ ռազմական բյուջեի ընդհանուր և պաշտպանական համակարգի ծախսերը կկազմեն 4,46 մլրդ դոլար, այսինքն երկրի ՀՆԱ–ի 8,9%–ը։
Պաշտպանության համար համեմատաբար մեծ գումարներ ծախսում է նաև Հայաստանը՝ ՀՆԱ–ի 4,1%։ «Թեև իրենց չափերով այդ ծախսերն ավելի քան 10 անգամ պակաս են Ադրբեջանի ծախսերից»,–գրված է հոդվածում։
«Նեզավիսիմայա գազետա». «Ադրբեջանը մարտական գործողությունների է պատրաստվում»
«Նեզավիսիմայա գազետա»–ն գրում է, թե Ադրբեջանը մարտական գործողությունների է պատրաստվում՝ ռազմաօդային տեխնոլոգիաներ գնելու, բանակի և նավատորմի զարգացման համար ծախսելով ռեկորդային (ընդ որում՝ ոչ միայն ԱՊՀ–ի տեսանկյունից) միջոցներ։
Ադրբեջանուն ռազմական ծախսերը 2010թ. 1,59 մլրդ դոլարով (ՀՆԱ–ի 3,95%) ավելացել են՝ 2011թ. հասնելով մինչև 3,1 մլրդ դոլարի (ՀՆԱ–ի 6,2%)։ Ընդ որում՝ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի խոսքերով՝ 2011թ., բացի զուտ ռազմական ծախսերից, 1,36 մլրդ դոլար էլ ծախսվելու է պաշտպանական համակարգի վրա։ Այսպիսիով՝ ռազմական բյուջեի ընդհանուր և պաշտպանական համակարգի ծախսերը կկազմեն 4,46 մլրդ դոլար, այսինքն երկրի ՀՆԱ–ի 8,9%–ը։ Պաշտպանության համար համեմատաբար մեծ գումարներ ծախսում է նաև Հայաստանը՝ ՀՆԱ–ի 4,1%։ «Թեև իրենց չափերով այդ ծախսերն ավելի քան 10 անգամ պակաս են Ադրբեջանի ծախսերից»,–գրված է հոդվածում։