Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, այսօր առավոտյան Իրանի ռազմածովային ուժերի երկու նավ մտել է Սուեզի ջրանցք։
Նշենք, որ Իրանը 1979թ.–ից ի վեր, այսինքն՝ իսլամական հեղափոխությունից հետո, իր ռազմանավերն առաջին անգամ է ուղարկում Սուեզի ջրանցք։ Ռազմանավերը ուղևորվում են Սիրիա։
Նշենք նաև, որ այդ ուղղությամբ ռազմանավերի տեղաշարժվելու թույլտվություն Իրանը Եգիպտոսից ստացել է 2011թ. փետրվարի 11–ին՝ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո։
Իսրայելի արտգործնախարար Ավիֆգար Լիբերմանն էլ իր հերթին հայտարարել է, թե Իրանի ռազմանավերը Սուեզի ջրանցք ուղարկելու որոշումը Թեհրանի կողմից սադրանք է։ Հաղորդվում է նաև, թե Իսրայելը, վախենալով «Հզբոլլահ»–ի համար Սիրիայով դեպի Լիբիա իրանական զենքի տեղափոխումից, դիմել է ԱՄՆ–ին՝ խնդրելով խոչընդոտել իրանական նավերի շարժումը, սակայն նման միջամտությունն անհնար է դարձել Եգիպտոսում տիրող ճգնաժամի պատճառով։
Իրանական ռազմանավերը մտել են Սուեզի ջրանցք