Լրահոս

22.02.2011 10:47


«The Washington Post». «Բռնապետերի փողերը և շվեյցարական բանկերը»

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության վաշինգտոնյան գրասենյակի տնօրեն Թոմ Մալինովսկին իր կայքում բարձրացրել է այն հարցը, որ օտարերկրյա բռնապետերի իշխանության տարիներին անհրաժեշտ է ուժեղացնել նրանց բանկային հաշիվների վերահսկողությունը, որպեսզի նրանք զրկվեն իշխանության վերջին լծակից։ «The Washington Post» պարբերականը գրում է, թե նյութի հեղինակի խոսքերով՝ Թունիսի ժողովուրդի կողմից այդ երկրի բռնապետի  գահընկեց արվելուց 4 օր անց շվեյցարական կառավարությունն իր բանկերին հրահանգել է կասեցնել նախկին բռնապետի ֆինանսական կասկածելի միջոցների ձեռքբերումը։ Մերձավորարևելյան բռնապետերից բացի՝ հոդվածի հեղինակը հիշատակում է նաև հետխորհրդային 2 երկրների առաջնոդրներին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով անցած տարի 44 մլն դոլարով իր 11–ամյա որդու անունուվ անշարժ գույք էր ձեռք բերել Դուբայում, և Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին, ում աղջիկը բազմաթիվ բիզնես–համակարգերի սեփականատեր է ու «WikiLeaks»–ի տվյալներով՝ ամերիկյան դիվանագետների կողմից կնքվել է որպես «անեաատելի մարդը երկրում»։

Այս խորագրի վերջին նյութերը