Բաղդադում ցուցարարների վրա կրակահերթի պատճառով երկու տասնյակից ավելի մարդ է զոհվել
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում զինված անձանց կողմից ցուցարարների վրա իրականացված հարձակման հետևանքով մահացել է առնվազն 25 մարդ:Տուժել է ավելի քան 130 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաընկերությունը:
Զինված անձանց խումբը մեքենայով մոտեցել է այն հրապարակին, որտեղ հավաքված են եղել ցուցարարները, և սկսել է կրակել նրանց վրա: Կրակահերթը տևել է մի քանի ժամ: Դեռևս հայտնի չէ, թե ով է կատարվածի պատասխանատուն:
Այս հարձակումը իրաքում հոկտեմբերից սկսված բողոքի ցույցերի ամենաարյունալի միջադեպերից է դարձել: Նշենք, որ քաղաքացիները բողոքում են կյանքի դժվար սոցիալ-տնտեսական պայմաններից:
Բաղդադում ցուցարարների վրա կրակահերթի պատճառով երկու տասնյակից ավելի մարդ է զոհվել
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում զինված անձանց կողմից ցուցարարների վրա իրականացված հարձակման հետևանքով մահացել է առնվազն 25 մարդ: Տուժել է ավելի քան 130 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաընկերությունը: