Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են. «Ժողովուրդ»
«Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում: Խնդիրն այն է, որ նրանց գերակշիռ մասը վերջին օրերին իրենց մեքենաները բնական սեղմված գազով լիցքավորելիս պարզել են, որ սովորականից ավելի են վճարում:
Օրինակ՝ վարորդներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրդովված նկատեց, որ իր մեքենան ունի «1.3 բալոն», որը գազով լիցքավորելուց հետո արդեն երկու օր է՝ վճարում է 4300 կամ 4400 դրամ՝ նախկին 3600 դրամի դիմաց:
Իսկ մեկ այլ վարորդ էլ նշեց, որ իր մեքենան գազով լիցքավորելիս երեկ վճարել է 6000-6300 դրամ: Դժգոհող վարորդների համոզմամբ՝ ոչ թե սեղմված գազի գինն է բարձրացել, այլ գա- զալցակայաններն են սկսել խորամանկել. քիչ լցնում են, շատ գումար պահանջում:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՏՄՊՊՀ-ն ստուգումներ է իրականացնում բնական սեղմված գազի շուկայում՝ պարզելու, թե ինչն է տարբեր գնով այն վաճառելու պատճառը:
Ի դեպ, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շուտով գազալցակայաններում և բենզալցակայաններում ստուգումներ կիրականացնի՝ առանց տնտեսվարողին նախապես զգուշացնելու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: