Կանդելակին պրոդյուսեր Դավիթ Քոչարովի հետ կստեղծի Netflix–ի ռուսական անալոգը
Հայ- ռուս-վրացական միությունը մտադիր է ուրախացնել իր հանդիսատեսին` ներկայացնելով աստղերի մասնակցությամբ լիամետրաժ ֆիլմեր և սերիալներ։
Հայ-վրացական արմատներ ունեցող հայտնի ռուսաստանցի հաղորդավարուհի Թինա Կանդելակին «ivi» առցանց կինոթատրոնի գլխավոր տնօրեն Օլեգ Տումանովի և առցանց կինոթատրոնի պրոդյուսեր Դավիթ Քոչարովի հետ մտադիր են Netflix–ի ռուսական անալոգ ստեղծել։
Ռուսական խոշորագույն «ivi» առցանց կինոթատրոնի համար սերիալների ստեղծմամբ զբաղվող «Carbon Production» ընկերության գործարկման մասին Կանդելակին հայտնել է իր պաշտոնական Telegram ալիքով։
«Դավիթ Քոչարովը, ձեր խոնարհ ծառան և Օլեգ Տումանովը։ Ահա այսպիսի տեսք ունի Carbon Production–ի ապագայի նկատմամբ վստահ հայացքը, և միևնույն ժամանակ, հայացք այնպիսի կոնտենտ ստեղծելու հեռանկարին, որը հավասարապես պահանջված կլինի և՛ մեզ մոտ, և՛ արտասահմանում», – սոցցանցում հրապարակած լուսանկարին կից գրել է Կանդելակին։
Կանդելակին համոզված է, որ Դավիթ Քոչարովի հետ համագործակցությունն ավելի լուրջ արդյունքներ կտա։ Հեռուստահաղորդավարը մտադիր է ստեղծել հասարակությանը հուզող և սուր թեմաներ արծարծող սերիալներ, միևնույն ժամանակ նոր տաղանդներ բացահայտել։
Կինոգործիչները մտադիր են նաև իրենց հանդիսատեսին ուրախացնել աստղերի մասնակցությամբ լիամետրաժ ֆիլմերով։