Ճնշումները սկսվել են դատարանների նկատմամբ, ովքեր Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումներ են կայացրել․ Լուսինե Սահակյան (տեսանյութ)
2018-ից ի վեր ՀՀ-ն ունի անկախ Սահմանադրական դատարան և կարծում եմ, որ եթե ՍԴ դատավորները այդքան ճնշումներին չեն ենթարկվել, ապա վաղ կենսաթոշակի մասին օրենքը ոչինչ չի փոխի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով «Քրեական օրենսգրքում» և«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում կատարվող փոփոխություններին:
Նշենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթն Ազգային ժողովի օրակարգում է: Նախագծով առաջարկվում է 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներին ժամկետից շուտ ուղարկել թոշակի: Կառավարությունը հաշվարկել է՝ եթե հրաժարական տան ՍԴ նախագահն ու վեց դատավորները, մինչև պաշտոնավարման տարիքը լրանալը պետությունը նրանց տարեկան գրեթե 91 միլիոն դրամ կենսաթոշակ պետք է վճարի:
«Օրենքի այս նախագիծը լրիվ այլ իմաստ ունի, այսինքն՝ եթե մենք համադրելու լինենք դրան նախորդող ժամանակահատվածը, ապա կհասկանանք, որ իշխանությունները ցանկանում են ամեն կերպ ազատվել ՍԴ-ի այդ յոթ դատավորներից: Ինչո՞ւ, որովհետև կյանքը ցույց տվեց, որ սա միակ ժամականահատվածն է, որ մենք ունենք անկախ Սահմանադրական դատարան, որը չի ենթարկվում իշխանություններին, որովհետև իշխանությունները հասկացան, որ ՍԴ-ն չկատարեց իրենց կամքը, և այս ամեն ինչը պտտվեց Քոչարյանի գործի շուրջ, նրանք տեսան, որ ՍԴ-ն կայացրեց այնպիսի որոշումներ, որոնք իրենց ցանկությամբ չէին: Այլ է հարց է, թե այդ որոշումներն օրինական էին, օրինական չէին, իշխանություններին դա ամենևին չէր հետաքրքրում և նույնիսկ մարդիկ եղան, ովքեր սկսեցին քննարկել ՍԴ-ի որոշումները, մարդիկ, ովքեր ոչ օրենքներից են տեղյակ, ոչ էլ ՍԴ որոշումների խորությունն են պատկերացնում, բացարձակ չգիտեն, թե ինչ է վերլուծվել այդ որոշումներով»,-ասաց Լուսինե Սահակյանը:
Փաստաբանի խոսքով՝ քանի որ իշխանություններն իրենց նպատակին չեն հասել, և հայտնի է, որ առաջիկայում ՍԴ-ն Քոչարյանի պաշտպանների դիմումներն է քննելու, դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը նույնպես, և կարող է լինել օրենքի նորմի հետ կապված որոշում, որը մեղադրանքի հետ էլ խնդիրներ կառաջացնի, իրենք ամեն կերպ աշխատում են ձերբազատվել այդ դատավորներից:
Լուսինե Սահակյանը նշեց՝ խոսքը միայն ՍԴ-ին չէր վերաբերում, ճնշումները սկսվել են դատարանների նկատմամբ, ովքեր Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումներ են կայացրել՝ Դավիթ Գրիգորյան, Ազարյան, և ի վերջո, արվել է ամեն ինչ, որ Դավիթ Գրիգորյանը հեռացվի վարույթից, և քանի որ հիմա վերջանական որոշումը ՍԴ դատավորների ձեռքերում է, ամեն ինչ պետք է անեն, որ այդ դատավորներից ազատվեն:
«Հիմա թողնենք, թե մենք ի՞նչ կարծիք ունենք ՍԴ դատավորների մասին: Փաստ մնում է փաստ, որ ՍԴ դատավորներն իրենց շատ արժանապատիվ են պահում»,-ասաց Լուսինե Սահակյանը:
Հարցին, թե ըստ իրեն ՍԴ դատավորները կգնան վաղ թոշակի, որովհետև օրենքն ընդունվելու դեպքում երկու ամիս ժամկետ ունեն, Լուսինե Սահակյանն ասաց. «Իրենց պահվածքը, հարցազրույցները, ՍԴ նախագահի նկատմամբ այնպիսի ճնշումներ եղան՝ սանիկներ, քրեական պատասխանատվություն, կալանք և այլն. եթե այս ճնշումների արդյունքում ՍԴ դատավորները հարցազրույցներ տվեցին, խոսեցին սրա մասին, արդեն ակնհայտ էր, որ նրանք չեն գնա այս քայլին և այս օրենքով ոչինչ չի փոխվի: Բայց եթե լինեն դատավորներ, որոնք կգնան վաղ կենսաթոշակի, ուրեմն մեզ պետք էլ չէր, որ նման դատավորներ ունենայինք»:
Ըստ Սահակյանի՝ մենք պետք է գիտակցենք, որ սա երկրի ապագայի հարց է, և պետք է գիտակցել, որ անկախ նրանից, թե դատավորը մեզ համար հաճո, կամ ոչ հաճո որոշում է կայացնում, եթե ինքը գործում է անկախ, սա խոսում է նրա մասին, որ մեր երկիրն ապագա կունենա. «Հիմա փաստը մնում է փաստ, որ մենք ունենք անկախ Սահմանադրական դատարան, որն իշխանություններին դուր չի գալիս: Եթե նախկինում այլ կերպ էր խոսվում, հիմա շատ հստակ են իշխանություններն ասում, որ նրանք ցանկանում են ազատվել այս դատավորներից:
«Ձևակերպումն էլ է շատ կարևոր. իշխանությունն ասում է՝ արժանապատիվ հեռանալու ճանապարհ են մշակել այս նախագծով: Այսինքն, սա ինչ է նշանակում, որ եթե մենք գտնում ենք, որ այդ դատավորները վատն են, արժանի դատավորներ չեն, ուրեմն ինչո՞ւ պետք է մեր գումարների հաշվին իրենք գնան վայելեն, կենսաթոշակ ստանան, եթե արժանի չեն, ուրեմն այս ճանապարհով չպետք է գնան: Միայն այն, որ ասում են՝ արժանապատիվ հեռանալու ճանապարհ են մշակում, ուրեմն այլ ճանապարհներ էլ կան և մենք մեր աչքի առաջ ունենք դատավոր Դավիթ Գրիգորյանին, ով իրենց կամքը չկատարելու համար քրեական պատասխանատվության առաջ է կանգնած»:
Սահմանադրական դատարանի մասին օրենքի ու Քրեական օրենսգրքի փոփոխությունների, քրեական ենթամշակույթի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում: