Ղրղզստանի նախկին վարչապետը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքի Սվերդլովսկի շրջանի դատարանի որոշմամբ` Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են դատարանի գրասենյակից:
«Իսակովը մեղավոր է ճանաչվել հանցագործության համար և զրկվել է պետական բոլոր պարգևներից»,-ասել է դատարանի աշխատակիցը:
Լրագրողների հետ զրույցում Իսակովի պաշտպանները նշել են, որ նրանք դատարանի վճիռը համարում են անօրինական և, որ Իսակովի դեմ հարուցված քրեական գործը շինծու է:
2017 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր Իսակովը ղեկավարել է Ղրղզստանի կառավարությունը: Ազգային ժողովի պատգամավորների որոշմամբ նրան ազատել են պաշտոնից և զրկել «նախկին վարչապետ»-ի կոչումից:
Ըստ քննիչների` Իսակովը, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, մասնակցել է Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի արդիականացման գործընթացներում կոռուպցիոն սխեմաներին: