Աշխարհ

06.12.2019 21:55


Թուրքիայում FETÖ-ի հետ կապի մեղադրանքով մի քանի տասնյակ զինծառայող է ձերբակալվել

Թուրքիայում FETÖ-ի հետ կապի մեղադրանքով մի քանի տասնյակ զինծառայող է ձերբակալվել

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) դեմ տարվող հետաքննության շրջանակներում ցամաքային ուժերի 47 ծառայողի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացրել։ Անկարայի ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները 21 նահանգում անցկացված միաժամանակյա գործողությունների արդյունքում հայտնաբերել ու ձերբակալել են նրանցից 35 -ին։

Բացի այդ, Իզմիրի գլխավոր հանրապետական դատախազության որոշմամբ նմանատիպ գործողություններ են իրականացվել 9 նահանգում։ FETÖ-ի հետ կապի մեղադրանքով ձերբակալվել է 36 անձ, որոնք օգտագործել են «ByLock» բջջային հավելվածը։ Թուրքիայի իշխանությունները համոզված են, որ այդ հավելվածն օգտագործում են FETÖ-ականները՝ միմյանց հետ կապ պահպանելու համար։ Ձերբակալվածների տներից խոշոր գումարներ և մեծ քանակությամբ փաստաթղթեր են առգրավվել։

Կեսարիայում ևս FETÖ-ի դեմ տարվող հետաքննության շրջանակներում 24 անձի ձերբակալման որոշում է կայացվել։ Այդ որոշման հիման վրա 6 նահանգում անցկացված միաժամանակյա գործողության արդյունքում նրանցից 18-ը ձերբակալվել են։ Ձերբակալվածներից 6-ը ավելի ուշ պայմանականորեն ազատ են արձակվել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը