Քաղաքական

06.12.2019 14:39

Սերժ Սարգսյանի մեղադրանքը կեղծ է. Բարսեղ Բեգլարյան (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի մեղադրանքը կեղծ է. Բարսեղ Բեգլարյան (տեսանյութ)

Հրապարակը գրում է․ Պետությունից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը դրդելու մեջ մեղադրվող «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը, որն առավել հայտնի է «Ֆլեշի Բարսեղ» անունով և Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր մտերմությամբ, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը մեղադրանքին ծանոթ չէ, ապա նշեց՝ երկուշաբթի օրն իրեն կանչել են ՀՔԾ։

Երբ նշեցինք, որ իր նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին, ասաց՝ տեղյակ չէ, ինքը ոչնչի տակ չի ստորագրել։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի մեղադրանքին, ասաց. «Ես համոզված եմ, որ այդ մեղադրանքը կեղծ է։ Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի «Ֆլեշ» ընկերության հետ»։

Նա նաեւ նշեց, որ այս գործով հարցաքննվել է ամիսներ առաջ եւ առերեսվել է Սերգո Կարապետյանի հետ։

Սակայն չհիշեց՝ առերեսման ժամանակ ինչ է պնդել Կարապետյանը։

Բեգլարյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն իր ընկերն է եւ այդպես էլ կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։