Լրահոս

21.02.2011 17:47


Տրիպոլի և Բենգեզի քաղաքները ցուցարարների ձեռքում են

Տրիպոլի և Բենգեզի քաղաքները ցուցարարների ձեռքում են

Ինչպես հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները, ներկա պահին Տրիպոլիյում այրվում է երկրի կառավարական շենքը՝ հայտնի «Ժողովրդի պալատ» անվանումով, որտեղ ժողովրդական հավաքույթներ էին անցկացվում։ Հրդեհի վայրում մի քանի խումբ է աշխատում։

«CNN-Turk»-ի տեղեկացմամբ՝ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին լիովին անցել է ընդդիմության տիրապետության տակ։

Բացի այդ, Մուամար Քադաֆիի վարչակարգի հակառակորդները գրավել են նաև Տրիպոլիի միջազգային օդանավակայանը։

Լիբիայի հյուսիսում գտնվող Բենգեզի քաղաքում ոստիկանության ուժերն անցել են ցուցարարների կողմը, և քաղաքն այժմ ցուցարարաների տիրապետության տակ է։

Լիբիայից իր ընկերության աշխատակիցներին տարհանելու որոշում է կայացրել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ն։ Այս մասին «BBC Russian»–ին տեղեկացրել է ընկերության մամուլի քարտուղար Դմիտրի Պերցևը։

Այս խորագրի վերջին նյութերը