Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արարատի մարզի «Ոսկե ծիրան» ռեստորանային համալիրում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 2-ին «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխված Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ՝ 26-ամյա Գեղամ Մ-ին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնց ահազանգ է ստացվել, որ այդ օրը, կեսգիշերն անց, իրենց մոտ է տեղափոխվել Գեղամ Մ-ն՝ «պոլիտրավմա, աջ հոնքի պատռված վերք» ախտորոշմամբ։
Համայնքային ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքները ստացել է Վերին Արտաշատ գյուղի Արարատյան փողոց 23 հասցեում գործող «Ոսկե Ծիրան» ռեստորանային համալիրի բակում Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ՝ 28-ամյա Գրիգոր Ն-ի հետ վիճաբանելու ժամանակ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գրիգոր Ն-ն աշխատում է Արտաշատի ավագ դպրոցում։