Լրահոս

21.02.2011 17:15


Սուրբ Սարգիս եկեղեցում կծել է տուժողի ձեռքը

Փետրվարի 19-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Սուրբ Սարգիս եկեղեցուց բերման են ենթարկել 38-ամյա Նաիրա Ղ.-ին: Պարզվել է, որ նա ժամը 14.30-ին, եկեղեցու սրահում մի կնոջ վերարկուի գրպանից հափշտակել է բջջային հեռախոսը, սակայն կինը դա նկատել ու Նաիրա Ղ.-ի գրպանից հանել է հափշտակված հեռախոսը:

Նաիրա Ղ.-ն, ազատվելու համար, կծել է տուժողի ձեռքը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը