Քաղաքական

06.12.2019 09:48

Իշխանության ներսում քննարկվում է կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հարցը․ «Փաստ»

Իշխանության ներսում քննարկվում է կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հարցը․ «Փաստ»

«Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ 2020 թվականի փետրվարին կառավարության կողմից նախատեսվում է ստեղծել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով՝ Սահմանադրության հնարավոր փոփոխություն կազմակերպելու, ինչպես նաև համապատասխան հանրաքվեն կազմակերպելու համար։

Այս տեղեկությունը հաստատել են նաև իշխանությունները: Այս թեմայով «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, ըստ որի՝ ձևավորվելիք այդ հանձնաժողովի կազմում իշխանությունները նախատեսում են ընդգրկել բացառապես իրենց հավատարիմ սահմանադրագետների ու իրավաբանների։

Տեղեկություններ կան, որ նոր Սահմանադրությամբ իշխանություններն ուզում են վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի։

Բանն այն է, որ Փաշինյանն ինքն էլ գիտակցում է, որ խորհրդարանական նման մեծամասնության վրա հույս չի կարող դնել։ Թերթի աղբյուրները, սակայն, պնդում են, որ համապատասխան փոփոխությունների հանրաքվեն այնքան էլ շուտ չի անցկացվի։

Ըստ նույն աղբյուրների, նախապատրաստական աշխատանքները բավականին ձգձգվելու են, իսկ հանրաքվեն տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամկետի վերջին մոտ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։