Աշխարհ

05.12.2019 18:17


Ալիևն արձակել Է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել փետրվարի 9-ին

Ալիևն արձակել Է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել փետրվարի 9-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արձակել Է խորհրդարանը եւ Միլի մեջլիսի (խորհրդարան) արտահերթ ընտրություններ նշանակել փետրվարի 9-ին: Համապատասխան կարգադրությունը դեկտեմբերի 5-ին տարածել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ադրբեջանի խորհրդարանը դեկտեմբերի 2-ին հայտարարել Էր ինքնարձակման մասին եւ այդ կապակցությամբ առաջարկություն ուղարկել պետության ղեկավարին արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով:

«Արձակել Ադրբեջանի խորհրդարանը, արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել փետրվարի 9-ին»,-ասված Է պետության ղեկավարի կարգադրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը