Թուրքիայի ԱԳ նախարարը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի 26-րդ նիստում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և նշել, որ «հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»: Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը:
Չավուշօղլուն ընդգծել է նաև, որ «Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում սառեցված հակամարտությունները դեռ չեն լուծվել, և դրանք պետք է լուծվեն միջազգային իրավունքի սկզբունքների և տարածքային ամբողջականության հիման վրա»:
Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակում երեկ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են Ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա սկզբին:
Ադրբեջանական ԱԳ նախարարության տվյալներով՝ Բրատիսլավայում նախարարները 3 ժամ տևած հանդիպման ընթացքում «լայն քննարկումներ» են ունեցել: «Կողմերը քննարկել են բանակցային գործընթացի ներկայիս վիճակը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհները»,-նշվում է հայտարարությունում:

Աղբյուրը՝ tert.am