Աշխարհ

05.12.2019 19:10


Ցեղասպանության բանաձևին՝ «ոչ», պատժամիջոցներին՝ «այո». Գրեհեմը Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստում

Ցեղասպանության բանաձևին՝ «ոչ», պատժամիջոցներին՝ «այո». Գրեհեմը Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստում

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, ով նոյեմբերի 13-ին վետո էր դրել Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա, Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստում: Այդ մասին հայտնել է անձամբ Գրեհեմը՝ տեղեկացնելով, որ այդ փաթեթը լինելու է հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատում ընդունված պատժամիջոցների փաթեթի նորացված տարբերակը:

Սենատորը հայտնել է, որ պատրաստվում են պատժամիջոցների օրինագիծը Սենատի օրակարգ բերել հաջորդ շաբաթ:

Նշվում է, որ Գրեհեմի և դեմոկրատ սենատոր Վան Հոլլենի պատրաստած օրինագծի մեջ պատժամիջոցներ են նախատեսվում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի ու թուրք-ամերիկյան ռազմական համագործակցության ոլորտներում:

Լրագրողների հետ հանդիպմանը «Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելն ինչու՞ է այդքան երկար տևում» հարցին ի պատասխան՝ Գրեհեմն ասել է, որ ինքը ցանկանում էր Թուրքիային ժամանակ տալ Սպիտակ տան հետ S-400 համակարգերի հարցը լուծելու համար:

«Բայց այնպես է երևում, որ այդ գործընթացն առաջ գնալու փոխարեն հետ է գնում»,- պարզաբանել է Գրեհեմը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին 2 առանձին բանաձև էր ընդունել, որոնցից դրանցից առաջինով ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, իսկ երկրորդով պատժամիջոցներ նախատեսել Թուրքիայի նկատմամբ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը