Սպորտն ինձ համար կենսակերպ է, դրա մեջ մեծ դեր ունի հայրս․ Լևոն Քոչարյան
«Փաստ»-ը գրում է․ «Լևոն Քոչարյանին կարող ենք հանդիպել մրցաշարերի ժամանակ և բոլոր այն հավաքույթներում, որոնք կապ ունեն սպորտի հետ: Բավականին խառը և ծանր ժամանակներ ապրող երիտասարդը չի անտեսում իր հիմնադրած «Ուժային եռամարտ»-ի ֆեդերացիայի գործերը, որի նախագահը հենց ինքն է:
Past.am-ը հանդիպեց սպորտսմեն, ՀՀ երկրորդ նախագահի որդու, հայտնի երգչուհի Սիրուշոյի ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ: Զրույցը ներկայացնում ենք ստորև՝
-Լևոն, ո՞ր տարիքից եք զբաղվել սպորտով:
-Սպորտով սկսել եմ զբաղվել 9-10 տարեկանից, երբ դրա հնարավորությունը ընձեռնվեց արցախյան պատերազմից հետո: Սկզբում հաճախել եմ կարատեի խմբակ Ստեփանակերտում, համեմատաբար երկար տարիներ զբաղվել եմ սպորտային մարմնամարզությամբ, զուգահեռ լող, շախմատ, նաև ըմբշամարտ, ավելի մեծ տարիքում ուժային եռամարտ:
-Ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահն եք, քանի՞ տարի է այն գործում:
-Ուժային եռամարտի ֆեդերացիան գրանցվել է 2017 թ․ հունվարից, անցկացնում ենք Հայաստանի առաջնություններ, լավագույն արդյունքներ ունեցող մարզիկներին ուղարկում են արտերկիր միջազգային առաջնություններին մասնակցելու:
-Այս տարի ի՞նչ հաջողություններ եք գրանցել:
-Այս տարի մասնակցեցինք Եվրոպայի գավաթի առաջնությանը Բելորուսիայում, որտեղ բավականին հաջող հանդես եկան մեր մարզիկները, մասնակցում էի նաև ես: Մեդալների քանակը չեմ հիշի այս պահին, մեր պաշտոնական էջում կա դրված: Թիմային հաշվարկով երկրորդ տեղն ենք զբաղեցրել: Հետո «Առնոլդ Կլասիկին» մասնակցեցինք Բարսելոնայում՝ մի մարզիկով, նա զբաղեցրեց երրորդ տեղը` բրոնզե մեդալ վերցրեց: Բավական հեղինակավոր սպորտային միջոցառում է, ուր տարբեր սպորտաձևեր են ներկայացված` այդ թվում «Ուժային եռամարտը»:
Արդեն մի քանի տարի է սեղմում հենարանից վարժությունը անցկացվում է Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ, որը հիմնել և գլխավորում է Սարգիս Ստեփանյանը: Համատեղ ունեցել ենք երկու մրցույթ, որի արդյունքները գոհացուցիչ են եղել, դրանք անցկացվել են միջազգային չափանիշներին համապատասխան:
-Ձեզ համար սպորտը կենսակե՞րպ է, թե՞ բիզնես:
-Սպորտը ինձ համար կենսակերպ է, դեռ մանկուց: Դրա մեջ մեծ դերակատարություն ունի հայրս: Այն պահից սկսած, երբ հիմնեցինք ֆեդերացիան, սպորտը դարձավ նաև պատասխանատվություն: Բիզնես չէ՛:
-Նշանաբան կա՞, որը միշտ օգտագործում եք մրցույթներից առաջ:
-Որևէ նշանաբան չկա, ինքս սնահավատ չեմ:
-Ըստ իս հայ երիտասարդության մեծ մասը ալարկոտ է, սեփական մարմնի հանդեպ անտարբեր, համաձա՞յն եք:
-Մասամբ համաձայն եմ ձեր կարծիքի հետ, որ ալարկոտ են, բայց կարծում եմ՝ դրական փոփոխություն կա և շատ կարևոր է մեր ընտանիքներում երեխաների համար լինենք ճիշտ օրինակ` առողջ ապրելակերպի, առհասարակ սպորտի առումով: