Տնտեսական

05.12.2019 21:30


Տարվա առաջին 9 ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 68 մլն դոլար

Տարվա առաջին 9 ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 68 մլն դոլար

Հայաստանում իրականացվող օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների ավելացման հետ կապված հույսերը շարունակում են չարդարանալ։ Ներդրումային ակտիվությունը երկրում ոչ մի կերպ չի համընկնում այն սպասումների ու խոստումների հետ, որոնք կային «թավշյա հեղափոխության» օրերին և դրանից հետո։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները վկայում են, որ այս տարվա առաջին ինը ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 32,6 մլրդ դրամ կամ շուրջ 68 մլն դոլար։ Այս տարի կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքերն ավելի քան 28,7 մլրդ դրամով պակաս են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Խոսքը` շուրջ 60 մլն դոլարի մասին է։

Իհարկե, առաջին կիսամյակի համեմատ որոշակի տեղաշարժ արձանագրվել է։ Բայց դրանք շարունակել են ավելի պակաս լինել, քան անցած տարի։

Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում Հայաստանում իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել էին 3,7 միլիարդ, առաջին կիսամյակում` 7,8 մլրդ դրամ։

Աղբյուրը՝ Pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը