Աշխարհ

05.12.2019 16:05


Աշխարհում ամենաթանկ Սուրբծննդյան տոնածառը տեղադրված Է «Կեմպինսկի Բայա» իսպանական հյուրանոցում

Աշխարհում ամենաթանկ Սուրբծննդյան տոնածառը տեղադրված Է «Կեմպինսկի Բայա» իսպանական հյուրանոցում

Աշխարհում ամենաթանկ սուրբծննդյան տոնածառը, որը գնահատվում Է 14 միլիոն դոլար, տեղադրված Է Իսպանիայի Մարբելյա առողջարանային քաղաքի «Կեմպինսկի Բայա» հյուրանոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mirror թերթը:

Ավելի քան 6 մետր բարձրությամբ արտասովոր տոնածառը, որը շողշողում Է Սվարովսկիի 3 հազար բյուրեղներով, զարդարված Է ջայլամների իսկական ձվերով, որոնք պատված են ոսկու նրբագույն թիթեղիկներով եւ ալմաստի փոշով, երկնագույն շափյուղաներով եւ ադամանդներով պատրաստված մանրիկ խաղալիքներով եւ ձեւավորված Է շքեղ գործվածքներով:
Կանաչ գեղեցկուհին գտնվում Է շուրջօրյա պահպանության ներքո: Կաշվի, ազնվաքիսի մորթու օգտագործմամբ հիանալի խաղալիքների, ինչպես նաեւ այնպիսի հայտնի տների թանկարժեք զարդերի ստեղծման համար, ինչպիսիք են Cartier-ն, Chanel-ը եւ Louis Vuitton-ը, բրիտանացի նկարչուհի Դեբի Ուինգեմը ծախսել Է մեկ ամիս:

Մոտեցող տոների գլխավոր խորհրդանիշի ճյուղերը զարդարող թանկարժեք իրերի թվում առանձնանում են վարդագույն ադամանդը՝ 2,3 միլիոն դոլար արժողությամբ, եւ կարմիր գույնի ձվաձեւ ադամանդը, որը գնահատվել Է 4,9 միլիոն դոլար: Ավելի վաղ Սուրբծննդյան ամենաթանկ տոնածառը համարվում Էր 2010 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի Emirates Palace հյուրանոցում տեղադրված կանաչ գեղեցկուհին՝ 11,4 միլիոն դոլար արժողությամբ:

37-ամյա Ուինգեմի խոստովանությամբ՝ ինքն սկզբում ցնցվել Է եղեւնու չափերից, որն իրեն հրավիրել Էին զարդարելու, եւ «թեթեւության վիթխարի զգացում» Է ապրել, երբ կախել Է վերջին զարդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը