Լրահոս

21.02.2011 16:42


Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

Նյութերի ուսումնասիրությամբ  պարզվել է, որ Շիրակի մարզի Կարմրավան գյուղի բնակիչ Ա. Կարապետյանը 2001թվականից 2007 թվականն ընկած ժամանակահատվածում աշխատել է  որպես Կարմրավան համայնքի ղեկավար: 2004թ. օգոստոսի 9-ին համայնքի ղեկավարը կեղծ աճուրդ-վաճառք կազմակերպելու եւ անցկացնելու միջոցով Կարմրավան համայնքին պատկանող թիվ 3-րդ կիսաքանդ անասնագոմը  վաճառել է նույն գյուղի բնակիչ Գ. Հարությունյանին`արդյունքում համայնքին պատճառելով 1 850 000 դրամի նյութական վնաս: Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը