Տնտեսական

05.12.2019 13:19


Այս նոյեմբերին, նախորդ նոյեմբերի համեմատ, ուղևորահոսքն աճել է 9.4 տոկոսով. «Զվարթնոց»

Այս նոյեմբերին, նախորդ նոյեմբերի համեմատ, ուղևորահոսքն աճել է 9.4 տոկոսով. «Զվարթնոց»

Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 235,809 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.4 տոկոսով: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայաններից:

2019թ. նոյեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 10.1 տոկոսով: Եթե 2018թ. նոյեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 202,915 ուղևոր, ապա 2019թ. նոյեմբերի ցուցանիշը կազմում է 223,396 ուղևոր:

2019 թվականի նոյեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12,413 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 12,627 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 1.7 տոկոս:

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,931,080 մարդ, որը 11.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 15.1 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Այս խորագրի վերջին նյութերը