Լրահոս

21.02.2011 15:16


Ե՞րբ են պատասխանելու ցուցարարների դիմում-բողոքին

Քիչ առաջ բացօթյա առևտուրն արգելելու մասին Երևանի քաղաքապետի որոշման դեմ ընդվզող ցուցարարներից մեկը «7օր»-ին հայտնել է, որ հունվարի 26-ին ՀՀ նախագահի նստավայր ներկայացրած իրենց դիմում-բողոքին դեռևս ոչ մի պատասխան չի տրվել։ Ցուցարարները հայտնել են սակայն, որ չեն պատրաստվում հետ կանգնել իրենց դժվարին ճանապարհից և շարունակելու են բողոքի ցույցերը, մինչև որ հասնեն իրենց նպատակին, այն է՝ արդար քրտինքով հանապազօրյա հաց վաստակելու հնարավորություն ստանան։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին ՀՀ նախագահի նստավայրում խոստացել էին, թե ցուցարարների դիմումի պատասխանը տրվելու է փետրվարի 7-ին Երևանի քաղաքապետարանում։

Նշենք նաև, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ Հովհաննես Ղալեչյանն ասել է, որ քաղաքապետարանը չի նահանջելու իր որոշումից։ Նա տեղեկացրել է, որ շուկաների տնօրեններին հանձնարարվել է վերանայել վարձավճարները և բարելավել շուկաների պայմանները։

Այս խորագրի վերջին նյութերը